05.12.2017|
09:37
Քաղաքական օրակարգի թեժ թեմա է շարունակում մնալ Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Քաղաքագետները ծանրութեթև են անում, հաշվում դրական արդյունքներն ու հանգում եզրակացության, որ օգուտներ կլինեն, եթե Հայաստանը լավ աշխատի կամ, ինչպես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էր ասում, «տնային աշխատանքը» լավ կատարի: